Չի կարող լինել սահմանային միջադեպ, որի մասին ՀՀ պաշտպանության նախարարությունը լռի. Արման Սարգսյան
 |armtimes.com|
13:53 - 12 հուլիսի, 2022

Չի կարող լինել սահմանային միջադեպ, որի մասին ՀՀ պաշտպանության նախարարությունը լռի. Արման Սարգսյան |armtimes.com|

armtimes.com: Չի կարող լինել սահմանային միջադեպ, որի մասին ՀՀ պաշտպանության նախարարությունը լռի։ Նախարարություն չի կարող ոչինչ թաքցնել։

Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով այսօր ադրբեջանական ստորաբաժանումների կողմից խոշոր տրամաչափի զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ կրակ բացելուն՝ ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:

Փոխնախարարը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, սակայն նշեց՝ ինչո՞ւ է Ադրբեջանը վերջին երկու օրերի ընթացքում Վայոց ձորի մարզի սահմանային ուղղությամբ հնչեցնում կրակոցներ։

«Մեր սահմանը փոխվել է։ Ճիշտ է, Վայոց ձորը սահմանամերձ է եղել, բայց մեր ամբողջ սահմանային բնագիծը փոփոխության է ենթարկվել։ Չի բացառվում, որ այլ վայրերում ևս հնչեն կրակոցներ կամ հնչել են կրակոցներ»,- ասաց նա։

Անդրադառնալով լրագրողներից մեկի հարցին՝ ինչո՞ւ Ադրբեջանի նման վարքագծին Հայաստանը արժանի հակահարված չի տալիս և հանդես է գալիս զոհի կարգավիճակում՝ փոխնախարարը շեշտեց. «Մենք զոհի կարգավիճակում չենք»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել