ՀՀ նախագահը հյուրընկալել է Nouvelle d’Armenie պարբերականի գլխավոր խմբագիր Արա Թորանյանին
18:00 - 09 հուլիսի, 2022

ՀՀ նախագահը հյուրընկալել է Nouvelle d’Armenie պարբերականի գլխավոր խմբագիր Արա Թորանյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, Nouvelle d’Armenie պարբերականի գլխավոր խմբագիր Արա Թորանյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Ողջունելով հյուրին նախագահ Խաչատուրյանը շեշտել է, որ նախագահական նստավայրի դռները միշտ բաց են ֆրանսահայ գործչի առաջ։

Արա Թորանյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար և նշել, որ մշտապես ուրախ է այցելել Հայաստան։

Հանդիպման ընթացքում քննարկվել է կրթական, հասարակական, տիեզերական և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը։ Թորանյանը շեշտել է, որ Ֆրանսահայ կազմակերպությունները մշտապես կանգնած են հայկական պետականության կողքին և բոլոր ջանքերը ներդնելու են ինչպես Հայաստանի զարգացման, այնպես էլ Հայաստան-Սփյուռք կապերի շարունակական ամրապնդման համար։

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերական շփումների շուրջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել