Շվեդիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ երկու երկրների ԱԳ նախարարներն ուղերձներ են փոխանակել
14:17 - 08 հուլիսի, 2022

Շվեդիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ երկու երկրների ԱԳ նախարարներն ուղերձներ են փոխանակել

 Հուլիսի 10-ին նշվում է Շվեդիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատման 30-ամյակը:

Ինչպես նշված է Հայաստանում Շվեդիայի դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում, Շվեդիայի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել՝ Շվեդիայի և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն իր նամակում խորին երախտագիտություն է հայտնել երկու երկրների բարեկամության և համագործակցության համար և հույս հատնել շարունակելու երկկողմ լավ հարաբերություններն ու համագործակցությունը։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում նշել է, որ երկկողմ համագործակցությունը նոր թափ է հավաքել՝ շնորհիվ Շվեդիայի երկարաժամկետ հանձնառության՝ աջակցելու և նպաստելու երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին։ Նախարար Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ խթանելու երկու երկրների միջև համագործակցությունը բոլոր ձևաչափերում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել