Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցումը կիրականացվի մեկ անձից գնման ընթացակարգով
12:33 - 07 հուլիսի, 2022

Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցումը կիրականացվի մեկ անձից գնման ընթացակարգով

Կառավարությունը որոշեց Սյունիքի մարզի Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցումը իրականացնել մեկ անձից գնման ընթացակարգով։

Ըստ հիմնավորման՝ նախագծի նպատակն է ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում Սյունիքի մարզի տարածքում անխափան, այլընտրանքային երթևեկության ապահովումը:

«Հաշվի առնելով աշխատանքերի հրատապությունը, պետական անվտանգության ապահովման հարցում դրանց անհապաղ կատարման անհրաժեշտությունը՝ նախագծով առաջարկվում է Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման կարիքը համարել անհետաձգելի, թույլատրել  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝  Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքները իրականացնել 2 փուլով։ 1-ին փուլի համար շինարարական աշխատանքները ձեռք բերել «ՎՄՎ Քամփանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից, իսկ նշված աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունները ձեռք բերել «ՀԱԼԴԻ Քոնսալթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից»,-նշված է հիմնավորման մեջ։

Ընդհանուր առմամբ նախագծով նախատեսվում է վերաբաշխման միջոցով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը վերը նշված ճանապարհների կառուցման համար հատկացնել 2 միլիարդ 431 միլիոն դրամ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել