ԱԺ-ում Կարեն Սարուխանյանը կփոխարինի Արթուր Դավթյանին

 |armenpress.am|
17:06 - 06 հուլիսի, 2022

ԱԺ-ում Կարեն Սարուխանյանը կփոխարինի Արթուր Դավթյանին |armenpress.am|

armenpress.am: Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը Ազգային Ժողովում կփոխարինի ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանին, ով նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր և վայր դրել մանդատը։

Կարեն Սարուխանյանը հաստատեց, որ կվերցնի մանդատը: «Կաշխատեմ հիմնականում մեր՝ Շիրակի մարզի  ու մարզի բնակիչների համար ու կփորձեմ բոլորին հնարավորինս օգտակար լինել»,-հավելեց նա:

Կարեն Սարուխանյանը մի շարք պաշտոններ է զբաղեցրել. եղել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ (2021 սեպտեմբեր - դեկտեմբեր), 2018-ի հունիսից 2019-ի հունվարը եղել է ՀՀ Շիրակի մարզպետ, 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ցուցակով։ 2021 թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության` Գյումրու տարածքային խորհրդի նախագահ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել