ԱՊՊԱ պայմանագիր չկնքած անձանց հնարավորություն կտրվի կրճատել տուգանքի չափը, եթե 24 ժամվա ընթացքում վերացնեն իրավախախտումը
16:46 - 06 հուլիսի, 2022

ԱՊՊԱ պայմանագիր չկնքած անձանց հնարավորություն կտրվի կրճատել տուգանքի չափը, եթե 24 ժամվա ընթացքում վերացնեն իրավախախտումը

ԱՊՊԱ պայմանագիր չկնքած անձանց հնարավորություն կտրվի կրճատել տուգանքի չափը, եթե 24 ժամվա ընթացքում վերացնեն իրավախախտումը։ 

Հայաստանում վարորդերը առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու դեպքում սահմանված 100 հազար դրամ տուգանքի 75 տոկոսից կազատվեն, եթե 24 ժամվա ընթացքում ներկայացնի ԱՊՊԱ պայմանագիր:

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատչյանի, Քրիստինե Պողոսյանի և Լիլիթ Կիրակոսյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը։ 

Նախագծի մեկ այլ փոփոխությամբ էլ առավելագույն 100 հազար դրամի փոխարեն քաղաքացիները կտուգանվեն 50 հազար դրամ այն դեպքում, եթե չունեն ԱՊՊԱ պայմանագիր, սակայն չեն վարել տրանսպորտային միջոցը: 

Խորհրդարանը նախագիծն ընդունեց 55 կողմ, 0 դեմ ձայներով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել