ՀՀ-ին և Ադրբեջանին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները տրանսպորտային հաղորդակցության վերականգնման տարբեր ասպեկտների վերաբերյալ․ ՌԴ ԱԳՆ
 |factor.am|
16:35 - 06 հուլիսի, 2022

ՀՀ-ին և Ադրբեջանին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները տրանսպորտային հաղորդակցության վերականգնման տարբեր ասպեկտների վերաբերյալ․ ՌԴ ԱԳՆ |factor.am|

factor.am: Հարավային Կովկասում տրանսպորտի և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խումբը շարունակում է գործունեությունը, արդեն իսկ որոշակի առաջընթաց է գրանցվել։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը՝ պատասխանելով NEWS.ru-ի հարցին։

Նրա խոսքով՝ կողմերին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները տրանսպորտային հաղորդակցության վերականգնման տարբեր ասպեկտների վերաբերյալ։

«Հունիսի 3-ին Մոսկվայում [Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահությամբ] կայացած եռակողմ խմբի հանդիպման, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի շրջանակում համանախագահների շփումների արդյունքում որոշ առաջընթաց է արձանագրվել, հնարավոր է եղել մերձեցնել կողմերի դիրքորոշումները տրանսպորտային հաղորդակցության վերականգնման տարբեր ասպեկտների վերաբերյալ։

Ինչպես գիտեք՝ քննարկվում է նաև տարածաշրջանում երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության գործարկումը՝ Ադրբեջանի, Հայաստանի և նրանց հարևանների շահերից ելնելով»,- պարզաբանել է Զայցևը։ 





Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել