Ընդդիմության քաղաքական օրակարգը ոչ թե ՀՀ-ի բարօրությունն  է, այլ օր առաջ իշխանություններին ձախողման հասցնելը․ Պապիկյան
16:11 - 06 հուլիսի, 2022

Ընդդիմության քաղաքական օրակարգը ոչ թե ՀՀ-ի բարօրությունն է, այլ օր առաջ իշխանություններին ձախողման հասցնելը․ Պապիկյան

Սա այն ճանապարհն է, որի միջոցով փորձելու ենք համակարգային փոփոխությունների գնալ և, ըստ էության, համակարգը դարձնել ավելի սահուն, ղեկավարման օղակը դարձնել վերից վար։ 
Այս մասին ԱԺ-ում ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններին, որոնցով, ի թիվս այլնի, նախատեսվում է, որ Գլխավոր շտաբի պետը կդառնա պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ 

«Սա չի նշանակում, որ մենք խուսափելու ենք Զինված ուժերին, նախարարության կողմից նախարարի կողմից քաղաքացիական վերահսկողություն իրականացնելուց, բայց սա նաև չի ենթադրում, որ մենք խուսափելու ենք քաղաքական պատասխանատվություն կրելուց»։

«Որպեսզի տարընթերցումներ ու այլ հարցեր չառաջանան, շատ հստակ եմ ասում՝ իշխանությունը, որ ժողովուրդը արտոնել է մեզ, մեզ իրավունք է վերապահում և մենք պատրաստվում ենք մեր իշխանությունը իրացնել ամբողջությամբ։

Սուրեն Պապիկյանը նաև ընդդիմության բացակայությանը անդրադաարձավ՝ ընդգծելով, որ նրանց շարքերում շատերը զինվորական ծառայության փորձ ունեն․ «Ես այն մարդը չեմ, ով այդ գիտելիքները կամ օբյեկտիվ առաջարկները կարող էի մերժել։ Բնանակաբար, չէի մերժելու, բայց չեն հնչել այդպիսիք, պատատակերին և թաքուն քննադատությունները ես չեմ ընդունելու նույնիսկ ի գիտություն, որովհետև բարի լինեին մեր գործընկերները, գային այստեղ քննարկումների միջոցով, առաջարկների միջոցով, օրենքով իրենց վերապահված լիազորությունների և այո պարտավարությունների, որովհետև ՀՀ քաղաքացին տիկնանց և պարոններին ուղարկել է այստեղ ծառայելու ի շահ ՀՀ-ի, ոչ ի շահ իրենց քաղաքական օրակարգի։ Իրենց քաղաքական օրակարգը, ես վստահ եմ, ոչ թե ՀՀ-ի բարօրությունն  է, այլ օր առաջ իշխանություններին ձախողման հասցնելը, հանգեցնելը»։

Նրա խոսքով՝ ընդդիմությունը երկիրը փորձում է մղել դեպի անորոշություն․ «Ընդդիմության ԱԺ պատգամավորը իրեն իրավունք է վերապահում, երևի շփոթել է, որ ինքը այլևս չի զբաղեցնում գերատեսչության ղեկավարի պաշտոնը կամ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը, զանգել է զինվորականներից մեկին, մասնավորապես՝ գլխավոր զինկոմին և ինչ-որ հարցադրումներ է արել՝ ի՞նչ իրավունքով եք զորակոչում ընդդիմության երիտասարդներին, պատանիների։ Ժողովուրդ, դուք ՀՀ քաղաքացի եք, թե՞ ոնց։ Ճիշտ է ասվում, երկիրը Երևանում պաշտպանելը, փրկելը  հեշտ է, երբ դա կատարվում է փափուկ, հանգիստ, բայց իհարկե չեք փրկում, դուք ընդամենը անում եք այն, ինչի մասին խոսեցի։ Փորձում եք մեզ մղել դեպի անորոշություն, մեր երկիրը տանել դեպի անորոշություն»։

Պապիկյանը ընդդիմադիրներին կոչ արեց այլևս չզանգել զինվորականներին կամ քողարկված կոչեր անել զինվորականներին․ «Նման կոչերը նաև քաղաքական պատասխանատվություն և կարծում եմ, որ մեր իրավապահները այս առումով պետք է ուշադիր լինեն, որովհետև իմ ականջին նման քողարկված կոչեր հասել են»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել