Արարատ Միրզոյանը հանդիպել է Իսպանիայի կոնգրեսի նախագահին
20:15 - 05 հուլիսի, 2022

Արարատ Միրզոյանը հանդիպել է Իսպանիայի կոնգրեսի նախագահին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է, որ մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Իսպանիայի Թագավորություն:

«Արարատ Միրզոյանը հանդիպել է Իսպանիայի կոնգրեսի նախագահ Մերիչել Բատետի հետ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է գերատեսչության խոսնակը: 

Նշենք, որ հուլիսի 5-7-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում է Իսպանիայի Թագավորություն:

Այցի շրջանակներում նախատեսված են նախարար Միրզոյանի հանդիպումները Պատգամավորների կոնգրեսի նախագահ Մերիչել Բատետի, արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի, ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի հետ:

Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարները հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել