Պատժամիջոցները Պուտինին կստիպեն ընտրել՝ նավթ կամ զենք. Բորել

 |factor.am|
16:07 - 05 հուլիսի, 2022

Պատժամիջոցները Պուտինին կստիպեն ընտրել՝ նավթ կամ զենք. Բորել |factor.am|

factor.am: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Ժոզեպ Բորելը հոդված է հրապարակել՝ ներկայացնելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արդյունավետությունը և հավանականությունը, որ դրանք կկարողանան դադարեցնել պատերազմն Ուկրաինայում։

Եվրամիությունը պատժամիջոցների վեց փաթեթ է ընդունել, որոնք կոչված են պատժել Ռուսաստանին՝ Ուկրաինա ներխուժելով միջազգային իրավունքը խախտելու համար։

Ըստ Բորելի՝ պատժամիջոցներն աստիճանաբար ազատում են Եվրոպան կախվածությունից, որը վաղուց խոչընդոտում էր նրա քաղաքական ընտրություններին՝ Վլադիմիր Պուտինի ագրեսիվության դիմաց:

Նա հիշեցրել է, որ մինչև 2022 թվականի վերջը ԵՄ-ն մտադիր է 90%-ով կրճատել ռուսական նավթի ներկրումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել