Լիտվան պատրաստվում է ՆԱՏՕ-ի բրիգադի մշտական ​​տեղակայմանը 2027 թվականին

 |armenpress.am|
13:02 - 05 հուլիսի, 2022

Լիտվան պատրաստվում է ՆԱՏՕ-ի բրիգադի մշտական ​​տեղակայմանը 2027 թվականին |armenpress.am|

armenpress.am: Լիտվան կնախապատրաստվի իր տարածքում ՆԱՏՕ-ի միավորված բրիգադի մշտական տեղակայմանը մինչև 2027 թվականը: Այս մասին հայտարարել է Լիտվայի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Կեստուտիս Բուդրիսը: 

Նրա խոսքով՝ երկիրն այժմ պատրաստ է ընդունել դաշինքի լրացուցիչ ուժեր՝ անվտանգության իրավիճակի սրման դեպքում։

Միաժամանակ Բադրիսը մանրամասնել է, որ դաշինքի բրիգադի մշտական տեղակայման համար անհրաժեշտ է ենթակառուցվածքի ամբողջական զարգացում։ Ինչպես նշել է նախագահի խորհրդականը, նման զարգացման ծրագրերը քննարկվել են պաշտպանության պետական խորհրդի նիստում։ Նախատեսվում է, որ համապատասխան ենթակառուցվածքները պատրաստ կլինեն մինչև 2027 թվականը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել