«Ռոսավիցիա»-ն կրկին երկարաձգել է երկրի հարավում թռիչքների արգելքը
 |tert.am|
12:09 - 05 հուլիսի, 2022

«Ռոսավիցիա»-ն կրկին երկարաձգել է երկրի հարավում թռիչքների արգելքը |tert.am|

tert.am: Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը («Ռոսավիցիա») երկրի հարավում թռիչքների արգելքը երկարացրել է մինչև հուլիսի 12-ը։ Այս մասին հուլիսի 5-ին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։

Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները դեպի Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրասնոդար, Կուրսկ, Լիպեցկ, Դոնի Ռոստով, Սիմֆերոպոլ և Էլիստա օդանավակայաններ։

Ռուսական ավիաընկերություններին առաջարկվում է ուղևորների փոխադրում կազմակերպել այլընտրանքային երթուղիներով՝ օգտագործելով Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի և Մոսկվայի օդանավակայանները։

Ռուսաստանի հարավում թռիչքները սահմանափակվել են փետրվարի 24-ից՝ Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել