Արգելվել է հացահատիկի արտահանումը Արցախի Հանրապետության տարածքից
 |artsakhpress.am|
11:30 - 05 հուլիսի, 2022

Արգելվել է հացահատիկի արտահանումը Արցախի Հանրապետության տարածքից |artsakhpress.am|

artsakhpress.am: «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն, Արցախի Հանրապետության կառավարության N 755-Ն որոշմամբ, սույն թվականի հուլիսի 1-ից արգելվել է ցորենի և գարու, այդ թվում՝ ցորենի և գարու սերմացուների արտահանումը Արցախի Հանրապետության տարածքից:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ գյուղատնտեսության նախարարությունից՝ հավելելով, որ սույն որոշման իրագործման նկատմամբ վերահսկողությունը վերապահվել է ԱՀ ներքին գործերի նախարարությանը և ԱՀ պետական եկամուտների կոմիտեին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել