Բուլղարիայի իշխանությունը հրաժարվել է կատարել այն որոշման չեղարկման Ռուսաստանի պահանջը, որի համաձայն՝ ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունների 70 աշխատակիցներ պետք է լքեն Բուղարիան, գրում է Meduza-ն։
«Մենք թույլ չենք տա օտարերկրյա դիվանագետներին վերջնագիր ներկայացնել բուլղարական պետությանը», - հայտարարել է Բուլղարիայի վարչապետի պաշտոնակատար Կիրիլ Պետկովը։
Հուլիսի լույս 1-ի գիշերը Սոֆիայում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ Բուլղարիայի իշխանությունից պահանջել է չեղարկել իր որոշումը, որի համաձայն՝ մինչև հուլիսի 3-ը երկիրը պետք է լքի ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունների 70 դիվանագետ և աշխատակից։
«Այլապես ռուսական ղեկավարության առջև կդրվի Սոֆիայում ՌԴ դեսպանատան փակման հարցը, ինչն ինքնաբերաբար նշանակում է նաև Մոսկվայում Բուլղարիայի դեսպանատան փակում», - հայտարարել են ռուսաստանցի դիվանագետները։
Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն «Ինտերֆաքսին», Բուլղարիայում Ռուսաստանի դեսպանատան փակման հարցը կքննարկվի ՌԴ ԱԳՆ-ում և անհրաժեշտության դեպքում զեկույց կներկայացվի նախագահին։
Նշենք, որ հունիսի վերջին Բուլղարիայի ԱԳՆ-ն որոշել է կրճատել երկրում ռուսաստանցի դիվանագետների թիվը, որպեսզի այն չգերազանցի Ռուսաստանում բուլղարացի դիվանագետների թիվը։ Ընդհանուր առմամբ, Բուլարիայում պետք է մնա շուրջ 50 ռուսաստանցի աշխատակից։
Նորա Վանյան
comment.count (0)