Թուրքիա քրդերի արտահանձնման որոշումը հիմնվել է ազգային օրենսդրության վրա. Շվեդիայի արդարադատության նախարար
 |1lurer.am|
13:51 - 01 հուլիսի, 2022

Թուրքիա քրդերի արտահանձնման որոշումը հիմնվել է ազգային օրենսդրության վրա. Շվեդիայի արդարադատության նախարար |1lurer.am|

1lurer.am: Պաշտոնական Ստոկհոլմը հայտարարել է, որ ենթադրյալ քուրդ զինյալների ու հեղաշրջման կազմակերպման կասկածյալներին Թուրքիա արտահանձնելու վերաբերյալ ցանկացած որոշում «կկայացվի անկախ դատարանների» կողմից:

«Շվեդիայում օրենքները կիրառում են անկախ դատարանները: Շվեդիան չի արտահանձնում իր քաղաքացիներին, իսկ ոչ շվեդ քաղաքացիները կարող են արտահանձնվել այլ երկրների խնդրանքով, բայց միայն այն դեպքում, եթե դա համատեղելի է Շվեդիայի օրենսդրության և Եվրոպական կոնվենցիայի հետ»,- ասել է արդարադատության նախարար Մորգան Յոհանսոնը AFP-ի հարցմանն ի պատասխան:

Չորեքշաբթի Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Շվեդիան խոստացել է արտահանձնել 73 «ահաբեկչի», ինչի դիմաց Անկարան համաձայնել է աջակցել ՆԱՏՕ-ին այդ երկրի անդամակցությանը:

Էրդողանը Շվեդիայից և Ֆինլանդիայից նաև պահանջել է չեղարկել Անկարայի նկատմամբ զենքի էմբարգոն, որը սահմանվել է ի պատասխան 2019 թվականին Սիրիա Թուրքիայի ռազմական ներխուժմանը:

Երեքշաբթի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում երեք կողմերը ստորագրել են 10 կետից բաղկացած հուշագիր, որն ուղղված էր փարատելու Անկարայի մի շարք մտահոգություններ:

Էրդողանը նախազգուշացրել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի հետագա վարքագծով է պայմանավորված ՆԱՏՕ-ին անդամակցության նրանց դիմումների վավերացումը Թուրքիայի խորհրդարանում:

«Եթե նրանք կատարեն իրենց պարտավորությունները, մենք դրանք կուղարկենք խորհրդարան։ Եթե ​​ չկատարեն, դա բացառվում է»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել