Յաիր Լապիդը պաշտոնապես ստանձնեց Իսրայելի վարչապետի պաշտոնը
12:11 - 01 հուլիսի, 2022

Յաիր Լապիդը պաշտոնապես ստանձնեց Իսրայելի վարչապետի պաշտոնը

Այսօր Յաիր Լապիդը պաշտոնապես ստանձնեց Իսրայելի 14-րդ վարչապետի պաշտոնը: Այս մասին գրում է NDTV-ն:

Լապիդի ժամկետը կարող է կարճատև լինել, քանի որ նա ստանձնում է ժամանակավոր կառավարության ղեկավարի պաշտոնը: Նոյեմբերի 1-ին Իսրայելում վերջին չորս տարվա մեջ հինգերորդ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն:

Բենետը վարչապետ էր դարձել նախորդ տարվա հունիսյան ընտրություններից հետո։ Դրանցում քաղաքական ուժերից ոչ մեկը չէր կարողացել մեծամասնություն ստանալ։ Արդյունքում՝ 8 կուսակցությունից բաղկացած կոալիցիա էր ձևավորվել, որի միակ ընդհանուր նպատակը թույլ չտալն էր, որ նախկին վարչապետ Բենյամին Նեթանյահուն իշխանության վերադառնա։

Իշխող կոալիցիայի նրա գործընկեր, կառավարության ղեկար Նաֆթալի Բենետը հայտարարել է, որ չի մասնակցելու գալիք ընտրություններին: Բենետը վարչապետ էր դարձել նախորդ տարվա հունիսյան ընտրություններից հետո։ Դրանցում քաղաքական ուժերից ոչ մեկը չէր կարողացել մեծամասնություն ստանալ։ Արդյունքում՝ 8 կուսակցությունից բաղկացած կոալիցիա էր ձևավորվել, որի միակ ընդհանուր նպատակը թույլ չտալն էր, որ նախկին վարչապետ Բենյամին Նեթանյահուն իշխանության վերադառնա։

Բենետն ու Լապիդը պայմանավորվել էին, որ կառվարությունը գլխավորելու են երկուական տարով, այսինքն՝ ներկայիս վարչապետը պետք է իշխանությունն իր գործընկերոջը փոխանցեր 2023 թ-ի սեպտեմբերին։

Սակայն շուրջ տասն օր առաջ կոալիցիան փլվել էր, քանի որ դրա մեջ մտնող կուսակցությունները չէին կարողացել համաձայնության գալ այն փաստաթղթի գործողության երկարաձգման հարցի շուրջ, որի համաձայն՝ Արևմտյան ափին գտնվող հրեական բնակավայրերն ապրում են Իսրայելի օրենքներով, այլ ոչ թե Պաղեստինի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել