Շվեդիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրն իր քաղաքացիներին չի արտահանձնելու Թուրքիային

 |factor.am|
15:46 - 30 հունիսի, 2022

Շվեդիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրն իր քաղաքացիներին չի արտահանձնելու Թուրքիային |factor.am|

factor.am: Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը հայտարարել է, որ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամների արտահանձնման հարցում իշխանությունները հետևելու են ազգային օրենսդրությանն ու միջազգային նորմերին և չեն արտահանձնելու Շվեդիայի քաղաքացիերին, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Թուրքիան խնդրում է արտահանձնման մասին, սակայն ինչպես նախկինում՝ Շվեդիայում մենք, իհարկե, հետևում ենք շվեդական օրենսդրությանն ու միջազգային կոնվենցիաներին, երբ խոսքը գնում է արտահանձնման մասին։ Ես այսօր շատ հստակ հայտարարել եմ՝ մենք երբեք չենք արտահանձնի նրան, ով Շվեդիայի քաղաքացի է։ Եթե դուք ներգրավված չեք ահաբեկչական գործունեության մեջ, ապա անհանգստանալու ոչինչ չկա»,- ասել է Անդերսոնը CNN-ին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Թուրքիան, Շվեդիան ու Ֆինլանդիան համաձայնության եկան ՆԱՏՕ-ին սկանդինավյան այս երկրների անդամակցության շուրջ, Անկարան հայտել էր, որ կրկին նրանց կդիմի այն 33 անձնանց արտահանձնման հարցով, որոնց ահաբեկիչ է համարում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել