Բայդեն-Էրդողան հանդիպումից հետ ԱՄՆ վարչակազմն ազդարարել է Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին աջակցելու մասին

 |factor.am|
14:55 - 30 հունիսի, 2022

Բայդեն-Էրդողան հանդիպումից հետ ԱՄՆ վարչակազմն ազդարարել է Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին աջակցելու մասին |factor.am|

factor.am: ԱՄՆ վարչակազմը «կանաչ լույս» է վառել Թուրքիային F-16 կործանիչների հնարավոր վաճառքի համար՝ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում նախագահ Ջո Բայդենի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո։ Երկու երկրների նախագահների հանդիպումը շուրջ 1 ժամ է տևել, հայտնում է Reuters-ը։

Հանդիպումից հետո Պենտագոնում պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով օգնական Սելեստե Վոլանդերն ասել է, որ Թուրքիայի հզոր պաշտպանական կարողությունները կամրապնդեն ՆԱՏՕ-ի պաշտպանությունը:

«ԱՄՆ-ն աջակցում է Թուրքիայի կործանիչների արդիականացմանը, քանի որ այն ներդրում է ՆԱՏՕ-ի անվտանգության, հետևաբար՝ ԱՄՆ-ի անվտանգության գործում։ Այդ ծրագրերն աշխատանքային փուլում են և պետք է մշակվեն մեր պայմանագրային գործընթացներով»,- ասել է Վոլանդերը։




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել