azatutyun.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի և մի շարք երկրների կողմից ԵԱՀԿ Մինսկի խումբը վերականգնելու փորձերը հակաարդյունավետ են և կործանարար Հարավային Կովկասում խաղաղ գործընթացի համար։
«Ադրբեջանը ռազմաքաղաքական միջոցներով վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի կարիքը չկա, մենք նրան հրաժեշտ ենք տվել։ Իսկ Հայաստանը և մի շարք երկրներ ցանկանում են վերականգնել, բայց դա անհնար է, այն մեռած է», - այսօր Բաքվում ելույթ ունենալով Չմիավորման շարժման խորհրդարանական ցանցի համաժողովի բացմանը՝ հայտարարել է Ադրբեջանի առաջնորդը։
Ալիևը պնդել է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ ցանկացած հետագա շահարկում ոչ միայն հակաարդյունավետ է, այլև՝ կործանարար տարածաշրջանում հնարավոր խաղաղության համար։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբում նոր համանախագահ է նշանակել:
comment.count (0)