Աշխաբադում ՌԴ նախագահն ու Ադրբեջանի նախագահը հանդիպում են ունեցել

 |armenpress.am|
13:41 - 30 հունիսի, 2022

Աշխաբադում ՌԴ նախագահն ու Ադրբեջանի նախագահը հանդիպում են ունեցել |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աշխաբադում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ տնտեսական, քաղաքական հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգային հարցեր:

Քննարկման օրակարգում ընդգրկված են եղել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ առնչվող հարցերը:

Հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ նախապատրաստվում են ՌԴ վարչապետի և Պետդումայի նախագահի այցերը Ադրբեջան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել