Բայդենն ու Էրդողանը քննարկել են ՆԱՏՕ-ի ընդլայնումն ու հակամարտությունը Ուկրաինայում
 |1lurer.am|
12:54 - 30 հունիսի, 2022

Բայդենն ու Էրդողանը քննարկել են ՆԱՏՕ-ի ընդլայնումն ու հակամարտությունը Ուկրաինայում |1lurer.am|

1lurer.am: Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել ԱՄՆ և Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Այն տևել է 1 ժամ 10 րոպե և անցել է փակ դռների հետևում։

Երկկողմ հանդիպումից առաջ Թուրքիայի ղեկավարը հույս է հայտնել, որ Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնումը կնպաստի ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը։

Նրա խոսքով՝ Անկարան հավասարակշռված քաղաքականություն է վարում ուկրաինական հակամարտության և Ուկրաինայից հացահատիկի արտահանման հարցում։

Բայդենը, իր հերթին, ողջունել է ՆԱՏՕ-ին Հելսինկիի և Ստոկհոլմի անդամակցության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները և Թուրքիայի դրական դիրքորոշումը, ինչի շնորհիվ Ֆինլանդիան և Շվեդիան նախօրեին Դաշինք հրավիրված երկրների կարգավիճակ են ստացել։

Նախագահներն ընդգծել են նաև Էգեյան ծովում և Սիրիայում կայունության պահպանման կարևորությունը: Բայդենը վերահաստատել է երկկողմ հարաբերությունները զարգացնելու՝ Վաշինգտոնի պատրաստակամությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել