armenpress.am: ԱՄՆ-ի և Եվրամիության ներկայացուցիչները հունիսի 29-ին Վաշինգտոնում անցկացրել են տիեզերքի շուրջ երկխոսության (Space Dialogue) հերթական հանդիպումը, որի ընթացքում քննարկել են այդ թվում տիեզերական տարածությունում գործունեության անվտանգության ապահովումը: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի՝ հունիսի 29-ին տարածած հայտարարության մեջ:
«Պաշտոնատար անձինք քննարկել են համագործակցությունը Երկրի մակերևույթի դիտարկման և տարերային աղետների արձագանքման, գլոբալ արբանյակային նավիգացիոն համակարգերի, տիեզերական թռիչքների անվտանգության, տիեզերքի իրադրության դիտարկման, ինչպես նաև անդրատլանտյան համագործակցության համար հնարավորությունների բնագավառում՝ տիեզերական տարածությունում անվտանգության և երկարաժամկետ կայուն գործունեության ապահովման նպատակով»,- նշված է տեքստում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
comment.count (0)