Այսօր հոսանքազրկումներ են սպասվում Երևանում և չորս մարզում
09:13 - 30 հունիսի, 2022

Այսօր հոսանքազրկումներ են սպասվում Երևանում և չորս մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը.

Երևան քաղաքում՝

11:00-17:00 Չարենցի 1-ին և 2-րդ նրբանցքների սեփական տներ մասնակի, Չարենցի փ. 125-153 սեփական տներ, Վարդանանց փ. 22 շենքի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սևաստոպոլյան փ. 67/4 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բարբյուսի փ. 31-62/1 սեփական տներ, Սեպուհի փ. 18-20 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արարատի մարզում՝

10:30-14:30 Ազատավան գյուղ մասնակի,
10:30-16:00 Մխչյան գյուղ մասնակի,

Կոտայքի մարզում՝

10:00-15:00 Ծաղկաձոր քաղաք՝ Չարենցի, Կեչառիսի, Օրբելի եղբայրների, Մագիստրոսի փողոցներ, «Ռոսիա», «Գրողների տուն» և «Կեչառիս» հյուրանոցային համալիրներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,Ծաղկաձորի քաղաքապետարան, Հայփոստ, «Արարատբանկ» ընկերություն,

11:00-15:00 Հրազդան քաղաք՝ թիվ 3, 9, 12, 17, 18, 19, 25, 26, 30, 98 շենքեր, Մաքրավան թաղամասի դպրոց, Նոր մաքրավան թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղաշեն և Կոտայք գյուղեր մասնակի,

Գեղարքունիքի մարզում՝

11։00–12։00 Ներքին Գետաշեն համայնքն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

12։00–13։00 Լիճք համայնքն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

Սյունիքի մարզում՝

11:00-13:00 Գորիս քաղաք՝ Անկախության, Արզումանյան, Գուսան Աշոտի, Զորավար Անդրանիկի, Կոմիտասի, Մաշտոցի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել