ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգում ՌԴ-ն համարվում է գլխավոր սպառնալիք, իսկ Չինաստանը՝ մրցակից
 |hetq.am|
17:57 - 29 հունիսի, 2022

ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգում ՌԴ-ն համարվում է գլխավոր սպառնալիք, իսկ Չինաստանը՝ մրցակից |hetq.am|

hetq.am: Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հավանություն է տվել Հյուսիսատլանտյան դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգին, որտեղ Ռուսաստանն անվանվում է կազմակերպության անվտանգության համար գլխավոր սպառնալիքը։

«Ռուսաստանի Դաշնությունը դաշնակիցների անվտանգության և եվրատլանտյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության համար ամենակարևոր և անմիջական սպառնալիքն է»,- նշվում է հայեցակարգում։ Բացի այդ, ՆԱՏՕ-ն Ռուսաստանի ու Չինաստանի գործընկերությունն անվանել է դաշինքի շահերին և արժեքներին սպառնալիք։

Հյուսիսատլանտյան դաշինքի նոր հայեցակարգի հիմնական թեզերն են.

  • ՆԱՏՕ-ի ընդլայնումն ամրապնդեց Եվրոպայի անվտանգությունը և դարձավ պատմական հաջողություն: «Այն ամրապնդել է դաշինքը, ապահովել Եվրոպայի միլիոնավոր բնակիչների անվտանգությունը և ներդրում ունեցել եվրաատլանտյան տարածաշրջանում խաղաղության և կայունության գործում»,- նշվում է փաստաթղթում։
  • ՆԱՏՕ-ն առճակատում չի փնտրում ՌԴ-ի հետ և սպառնալիք չի ներկայացնում Մոսկվայի համար։
  • Դաշինքը ակնկալում է պահպանել Մոսկվայի հետ կապի ուղիները ռիսկերի նվազեցման և էսկալացիայի կանխարգելման համար:
  • ՆԱՏՕ-ն զգալիորեն կամրապնդի զսպման և պաշտպանության հնարավորությունները՝ ի պատասխան Ռուսաստանի գործողությունների։
  • Ռազմավարական միջուկային ուժերը, հատկապես ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի անվտանգության բարձրագույն երաշխիքն են։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել