ԱԺ-ն գլխավոր դատախազի պաշտոնում ընտրեց Աննա Վարդապետյանին
17:24 - 29 հունիսի, 2022

ԱԺ-ն գլխավոր դատախազի պաշտոնում ընտրեց Աննա Վարդապետյանին

Ազգային ժողովն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ գլխավոր դատախազի պաշտոնում ընտրեց Աննա Վարդապետյանին։ Նա ընտրվեց 70 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քվեարկությունից հետո հայտարարեց, որ Վարդապետյանը պաշտոնը կստանձնի սեպտեմբերի 15-ին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հաստատել էր տեղեկությունը, ըստ որի ՔՊ-ն գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը։ Իսկ   պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երեկ՝ արտահերթ նիստի ընթացքում, քվեարկությամբ որոշել էր այդ պաշտոնում Ազգային ժողովին առաջարկել Աննա Վարդապետյանի թեկնածությունը:

Նշենք նաև, որ այս տարվա սեպտեմբերի 16-ին լրանում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել