Թուրքիան կրկին Շվեդիային ու Ֆինլանդիային կդիմի 33 անձանց արտահանձնման հարցով
16:49 - 29 հունիսի, 2022

Թուրքիան կրկին Շվեդիային ու Ֆինլանդիային կդիմի 33 անձանց արտահանձնման հարցով

Այն բանից հետո, երբ Թուրքիան, Շվեդիան ու Ֆինլանդիան համաձայնության են եկել ՆԱՏՕ-ին սկանդինավյան այս երկրների անդամակցության շուրջ, Անկարան կրկին նրանց կդիմի այն անձնանց արտահանձնման հարցով, որոնց ահաբեկիչ է համարում։ Այս մասին, ինչպես հայտնում է DW-ն, այսօր ասել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։

«Ըստ նոր համաձայնագրի՝ մենք Ֆինլանդիային խնդրելու ենք արտահանձնել Քրդստանի աշխատավորական կուսակցության և Fetö-ի վեցական անդամների։ Շվեդիային խնդրելու ենք արտահանձնել Fetö-ի տասը և Քրդական աշխատավորական կուսակցության տասնմեկ անդամների», - նշել է Բողդաղը։

Fetö-ն քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումն է, որին Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է 2016 թ-ի պետական հեղաշրջման փորձի համար։ Այս շարժումն, ինչպես նաև Քրդստանի աշխատավորական կուսակցությունը երկրում ահաբեկչական են համարվում։

Մայիսին ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ Շվեդիայի և Ֆինլանդիայի բանակցությունների ֆոնին, երկրները չէին թույլատրել Թուրքիայի պահանջով այս 33 անձանց արտահանձնումը։

Նշենք, որ երեկ Թուրքիան չեղարկել է Ֆինլանդիայի և Շվեդիայի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումների դեմ իր առարկությունը՝ ճանապարհ հարթելով երկու երկրների համար՝ միանալու ռազմական դաշինքին։ Երեք երկրները Մադրիդում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել ՆԱՏՕ-ի ղեկավարների գագաթնաժողովից առաջ։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել