ՄԱԿ-ի ԱԽ վեց երկրներ դատապարտել են ՌԴ-ի հրթիռային հարվածները Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտներին․ Կիևը պահանջել է Մոսկվային հեռացնել կազմակերպությունից
 |factor.am|
10:55 - 29 հունիսի, 2022

ՄԱԿ-ի ԱԽ վեց երկրներ դատապարտել են ՌԴ-ի հրթիռային հարվածները Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտներին․ Կիևը պահանջել է Մոսկվային հեռացնել կազմակերպությունից |factor.am|

factor.am: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ վեց երկրները, ինչպես նաև Ուկրաինայի մշտական ներկայացուցիչը համատեղ հայտարարություն են տարածել, որում «խստորեն դատապարտում են 2022 թվականի հունիսի 25-27-ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինայի տարածքում ռուսական հրթիռային հարվածների ուժեղացումը՝ ուղղված բնակելի տարածքներին և քաղաքացիական ենթակառուցվածքներին», փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հունիսի 28-ին Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի մեկնարկից առաջ հրապարակված փաստաթղթում Ֆրանսիան, Իռլանդիան, Նորվեգիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և Ալբանիան Ռուսաստանից պահանջում են անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և դուրս բերել զորքերն Ուկրաինայից։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով դիմել է Անվտանգության խորհրդի նիստի մասնակիցներին, որը հրավիրվել էր հունիսի 27-ին Կրեմենչուկի առևտրի կենտրոնի վրա ռուսական կողմի հրթիռային հարձակման կապակցությամբ։ Մեղադրելով Ռուսաստանին «ամենօրյա հարձակումներ» իրականացնող «ահաբեկչական պետություն» դառնալու մեջ՝ նա կոչ է արել հեռացնել Մոսկվային ՄԱԿ-ից։

Կոչ անելով Ռուսաստանին հեռացնել ՄԱԿ-ից՝ Զելենսկին վկայակոչել է ՄԱԿ-ի կանոնադրության 6-րդ հոդվածը, որտեղ ասվում է, որ կազմակերպության անդամը, որը համառորեն խախտում է սույն կանոնադրության սկզբունքները, կարող է Գլխավոր վեհաժողովի կողմից հեռացվել կազմակերպությունից՝ Անվտանգության խորհրդի երաշխավորմամբ։

Ռուսաստանին բացառելը, սակայն, գրեթե անհնար է, քանի որ նա, որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կկարողանա օգտագործել իր վետոյի իրավունքը՝ արգելափակելու նրան բացառելու ցանկացած փորձ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել