ՊԵԿ-ի հայտարարությունը՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքով վարչարարության մասին
10:51 - 29 հունիսի, 2022

ՊԵԿ-ի հայտարարությունը՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքով վարչարարության մասին

2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը:

Այդ կապակցությամբ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ը կոմիտեի վարչարարությունն ուղղվելու է այն ոլորտները (հարկ վճարողներին), որոնք մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը օբյեկտիվորեն ունեցել են հնարավորություն ապահովելու «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջները, սակայն փաստացի չեն կատարել:

Կոմիտեն հորդորում է  հարկ վճարողներին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝  «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների կատարումն ապահովել սեղմ ժամկետում:  

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել