Ադրբեջանը արձագանքել է Փաշինյանի երեկվա ասուլիսին
 |azatutyun.am|
17:21 - 28 հունիսի, 2022

Ադրբեջանը արձագանքել է Փաշինյանի երեկվա ասուլիսին |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտգործնախարարությունն, արձագանքելով Հայաստանի վարչապետի երեկվա ասուլիսին, հայտարարել է, որ եթե Ադրբեջանը պատերազմ ցանկանար, ապա խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքները չէր ներկայացնի։

Ընդհակառակը, նշված է Բաքվի արձագանքում, Հայաստանի վարչապետի որոշ արտահայտություններ կասկածի տակ են դնում այդ երկրի ձգտումները տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար։

«Եթե Հայաստանը իսկապես խաղաղություն է ցանկանում, ապա պետք է կոնկրետ քաղաքական կամք ցուցաբերի և խաղաղության կոնկրետ քայլեր կատարի, այլ ոչ թե ժամանակ վատնի ձևաչափ վերականգնելու վրա, որի արդյունավետությունը միշտ ցածր է եղել և որի մասնակիցներն այժմ բաց խոստովանում են դրա գործելու անհնարինության մասին», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը, առանց տալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի անունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել