G7-ի երկրները պայմանավորվել են ուսումնասիրել ռուսական նավթի գնի սահմանափակման հարցը
16:46 - 28 հունիսի, 2022

G7-ի երկրները պայմանավորվել են ուսումնասիրել ռուսական նավթի գնի սահմանափակման հարցը

«Մեծ յոթնյակի» (G7) երկրները համաձայնության են եկել ուսումնասիրել ռուսական նավթի փոխադրման արգելքի սահմանման հարցը, եթե նավթը վաճառվել է որոշակի գնից բարձր արժեքով, հայտնում է Reuters-ը։

«Համախոհ երկրներին առաջարկում ենք ուսումնասիրել մեր գործողություններին միանալու հնարավորությունը», - նշել են G7-ի երկրների առաջնորդները կոմյունիկեում։

Նշենք, որ Բավարիայի Էլմաու ամրոցում G7-ի գագաթնաժողովի քննարկման հիմնական թեմաներն էին պատերազմն Ուկրաինայում, դրա տնտեսական հետևանքները, սննդամթերի և էներգակիրների գների կտրուկ աճը։

«Մեծ յոթնյակը» դիտարկում է նշված գնային սահմանափակումները, որպեսզի թույլ չտա Մոսկվային շահույթ ստանալ Ուկրաինա ներխուժումից, որի պատճառով կտրուկ աճել են էներգակիրների գները։ Դա չեզոքացնում է ռուսական նավթի և գազի ներկրման կրճատմանն ուղղված Արևմուտքի ջանքերը։

Ռուսական նավթի արտահանումից ստացվող եկամուտներն աճել են մայիսին՝ անգամ ծավալների կրճատման պայմաններում, ասված է Միջազգային էներգետիկ գործակալության հունիսյան հաշվետվությունում։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել