Ըստ ամերիկյան կողմի՝ Մինսկի խմբի ռուս համանախագահը չի ընդունել գործընկերների հրավերը՝ քննարկելու ԼՂ ապագան
11:28 - 28 հունիսի, 2022

Ըստ ամերիկյան կողմի՝ Մինսկի խմբի ռուս համանախագահը չի ընդունել գործընկերների հրավերը՝ քննարկելու ԼՂ ապագան

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն այսօր զրուցել է իր գործընկերների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան։ Այս մասին նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով Բյուրոյի թվիթերյան էջում:

«Ցավոք, ռուսաստանցի համանախագահը չընդունեց հրավերը: Մենք անհամբեր սպասում ենք Մինսկի խմբի շարունակական աշխատանքին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 24-ին Բաքվում հայտարարել էր, որ Ադրբեջանի արտգործնախարարի հետ «չի քննարկել Մինսկի խմբի հարցը, որովհետև այն դադարեցրել է իր գործունեությունը՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել