Լիանա Հակոբյանը, Արծրուն Միրզոյանը և Քրիստինե Մկոյանը ընտրվեցին Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ
18:05 - 27 հունիսի, 2022

Լիանա Հակոբյանը, Արծրուն Միրզոյանը և Քրիստինե Մկոյանը ընտրվեցին Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ

Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Լիանա Հակոբյանին, Արծրուն Միրզոյանին և  Քրիստինե Մկոյանին ընտրեց Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ։ Թեկնածուներն ընտրվեցին 68 կողմ, 0 դեմ ձայներով։

Նշենք,  որ Բարձրագույն դատական խորհուրդը վարչական պալատի դատավորի թափուր տեղերի համար առաջադրել էր 9 թեկնածուների, որոնք ներկայացված էին եռյակներով։ 

Առաջին եռյակում Լիանա Հակոբյանի հետ դատավորի թեկնածությանն էին հավակնում վեցերորդ գումարման Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը և Հրաչյա Այվազյանը։

Երկրորդ եռյակում Արծրուն Միրզոյանի հետ առաջադրվել էին նաև Արթուր Առաքելյանը և Արա Բաբայանը, իսկ երրորդ եռյակում Քրիստինե Մկոյանի հետ առաջադրվել էին Հակոբ Գրիգորյանը և Արթուր Պողոսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել