ՆԱՏՕ-ն արագ արձագանքման ուժերի թվաքանակը կհասցնի 300 հազարի․ Ստոլտենբերգ
16:47 - 27 հունիսի, 2022

ՆԱՏՕ-ն արագ արձագանքման ուժերի թվաքանակը կհասցնի 300 հազարի․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն զգալիորեն կավելացնի իր արագ արձագանքման ուժերի թվաքանակը մինչև ավելի քան 300 հազար, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Այդ թվաքանակն այժմ կազմում է շուրջ 40 հազար մարդ։

Մադրիդում այս շաբաթ կայանալու է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը։ Ինչպես հայտնել է Ստոլտենբերգը, կազմակերպությունը փոփոխելու է նաև Ռուսաստանին վերաբերող ձևակերպումները, որը ՆԱՏՕ-ի 2010 թ-ի ռազմավարական հայեցակարգում դեռևս նշվում է՝ որպես ռազմավարական գործընկեր։

«Ռազմավարական հայեցակարգում, որը համաձայնեցնելու ենք Մադրիդում, այդպիսի բան չի լինելու», - ասել է նա։

«Ակնկալում եմ, որ դաշնակիցները հստակ հայտարարեն, որ Ռուսաստանն ուղղակի սպառնալիք է մեր անվտանգությանը, արժեքներին, կանոնների վրա հիմնված միջազգային կարգերին», - հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել