Դատավորներն առաջադրվել են այն պետական կառույցի կողմից, որի հեղինակությունը ոչնչացրած անդամը դեռեւս հանդես է գալիս ղեկավար դիրքերից. «Հայաստան» դաշինք
13:25 - 27 հունիսի, 2022

Դատավորներն առաջադրվել են այն պետական կառույցի կողմից, որի հեղինակությունը ոչնչացրած անդամը դեռեւս հանդես է գալիս ղեկավար դիրքերից. «Հայաստան» դաշինք

Դատավորներն առաջադրվել են այն նույն պետական կառույցի կողմից, որի հեղինակությունը ոչնչացրած անդամը դեռեւս հանդես է գալիս դրա ղեկավար դիրքերից. չի հեռացվել, քրեական հետապնդման դեռեւս չի ենթարկվել: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, հայտարարություն է տարածել «Հայաստան» խմբակցությունը։

«Ազգային ժողովում այսօր արտահերթ կարգով քննարկում են Բարձրագույն դատական խորհրդի  առաջադրած` Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների հարցը:

Դատավորներն առաջադրվել են այն նույն պետական կառույցի կողմից, որի հեղինակությունը ոչնչացրած անդամը դեռեւս հանդես է գալիս դրա ղեկավար դիրքերից. չի հեռացվել, քրեական հետապնդման դեռեւս չի ենթարկվել:

Դատարաններում միատեսակ պրակտիկա ապահովելու առաքելություն ստանձնելու թեկնածուների առաջադրումը Բարձրագույն դատական խորհրդի նման կազմի, դեռեւս նման անդամ-նախագահի պաշտոնակատարի կողմից փաստում է արդեն իսկ նման կարեւոր իրավական գործընթացի հեղինակազրկումը:

Հաշվի առնելով, որ հայտնի ձայնագրության հրապարակումից, դրա՝ իրավապահ համակարգի եւ նույն ԲԴԽ-ի վերաբերյալ անդառնալի հեղինակազրկող գնահատողական դատողությունների հաստատումից հետո մինչ օրս Գագիկ Ջհանգիրյանը պաշտոնավարում է եւ ներկայացնում այն կառույցը, որն առաջադրել է դատավորների թեկնածուների եւ, անկախ նրանից՝ ով է ընտրվելու, նույնիսկ իրական արդարադատություն իրականացրած թեկնածուների` Վճռաբեկ դատարանի համապատասխան պալատների դեպքում կիրառելի է լինելու «թունավոր ծառի պտուղների» իրավական կանոնը:

ԱԺ «Հայաստան» խմբակցություն

27.06.2022թ.»,- նշվում է հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել