Խնդիր է դատարանների անհամաչափ ծանրաբեռնվածությունը. Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու
 |1lurer.am|
12:34 - 27 հունիսի, 2022

Խնդիր է դատարանների անհամաչափ ծանրաբեռնվածությունը. Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու |1lurer.am|

1lurer.am: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է 3 թեկնածու: Նրանցից մեկը Հրաչ Այվազյանն է:

Այվազյանը 2013 թվականին նշանակվել է Վարչական դատարանի դատավոր, իսկ 2021 թվականից առ այսօր Վարչական դատարանի նախագահն է: Ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունենալով՝ Այվազյանն անդադարձավ Վճռաբեկ դատարանի դերին ու նշանակությանը, ինչպես նաև ընդհանուր առմամբ ոլորտում առկա խնդիրներին:

«Առկա խնդիրներից կարելի է նշել դատարանների անհամաչափ ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև բողոքների քննության անորոշ ժամկետները:

Նշված խնդիրները հանգեցնում են նրան, որ դատարանների կողմից պատշաճ իրականացված արդարադատության արդյունքում հանրության մոտ կարող է դատական իշխանության և իրականացվող արդարադատության նկատմամբ հանրային ընկալման անբավարար գնահատականի:

Արդյունքում վերոնշյալ խնդիրները բացասաբար են անդրադառնում դատական իշխանության նկատմամբ վստահության և իրականացվող արդարադատության որակի նկատմյամբ ձևավորվող հանրային տրամադրությունների վրա»,- ասաց Այվազյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել