ՀՀ տարածքում երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 5 բալ
09:21 - 27 հունիսի, 2022

ՀՀ տարածքում երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 5 բալ

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք երկրաշարժ է գրանցվել։

«Հունիսի 27-ին` տեղական ժամանակով ժամը 07:49-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 03:49-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.16⁰ և արևելյան երկայնության 43.95⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․7 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Թավշուտ, Ղազանչի, Աշոցք, Մուսայելյան և Լոռու մարզի Պաղաղբյուր, Մեծավան, Ձորամուտ գյուղերում` 4 բալ, ինչպես նաև Տաշիր և Վանաձոր քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ»,- ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել