Մադրիդում ցույց է անցկացվել՝ ընդդեմ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի
20:44 - 26 հունիսի, 2022

Մադրիդում ցույց է անցկացվել՝ ընդդեմ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի

Հազարավոր մարդիկ այսօր ցույցի էին դուրս եկել Իսպանիայի մայրաքաղաքում՝ ընդդեմ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի, որը կայանալու է Մադրիդում հաջորդ շաբաթ, հայտնում է Reuters-ը։

Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների առաջնորդները հանդիպելու են հունիսի 29-30-ըը, ակնկալվում է, որ քննարկվելու է կազմակերպությանը Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցը, որին դեմ է Թուրքիան։ Սկանդինավյան այս երկրներն անդամակցության հայտ էին ներկայացրել Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո, որը վերջինս «հատուկ ռազմական գործողություն է անվանում»։

Ցուցարարների պնդմամբ՝ Եվրոպայում պաշտպանական ոլորտի ծախսերի ավելացումը, որին ձգտում է ՆԱՏՕ-ն, սպառնալիք է խաղաղությանը։

«Ոչ մի ՆԱՏՕ, ոչ մի [ռազմական] բազա, թող ամերիկացիները հեռանան և մեզ հանգիստ թողնեն՝ առանց պատերազմների և զենքի», - ասում է Մադրիդի բնակիչ Կոնչա Օյոսը։

Մյուս ցուցարարի խոսքով՝ ՆԱՏՕ-ն ուկրաինական պատերազմի համար լուծում չէ։

Ցույցի կազմակերպիչները հայտարարել են, որ մասնակիցների թիվը հասել է 5 հազարի, սակայն Մադրիդի իշխանությունը այլ թիվ է նշել՝ 2,200։

Գլխավոր լուսանկարը՝ REUTERS-ի


Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել