Ստեփանակերտում խստացված ռեժիմով ծառայություն է անցկացվել․ ԱՀ ՆԳՆ
17:26 - 26 հունիսի, 2022

Ստեփանակերտում խստացված ռեժիմով ծառայություն է անցկացվել․ ԱՀ ՆԳՆ

ՆԳ նախարարի կարգադրությամբ և ոստիկանության պետի հրամանով, հունիսի 25-ի գիշերը մայրաքաղաք Ստեփանակերտում խստացված ռեժիմով հատուկ միջոցառումները շարունակվել են։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից։

Ուժեղացված ծառայության շրջանակներում կանգնեցվել են բոլոր տրանսպորտային միջոցները, ստուգվել ճանապարհային երթևեկությանը մասնակցելու իրավունք վերապահող և փոխադրվող բեռի փաստաթղթերը, վարորդների և քաղաքացիների ներկայությամբ զննվել են տրանսպորտային միջոցները, ինչպես նաև փոխադրվող բեռը։

 

Հատուկ միջոցառումները մեկնարկել են մայիսի 17-ից` Ճանապարհային ոստիկանության, տարածքային ստորաբաժանումների և ԱՀ ԱԱԾ ծառայողների հետ համատեղ։ Արդյունքները կամփոփվեն ավելի ուշ։

 

Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել