Ուկրաինան հայտարարել է, որ ռուսական զորքը հրթիռակոծել է Կիևը |tert.am|
11:42 - 26 հունիսի, 2022

Ուկրաինան հայտարարել է, որ ռուսական զորքը հրթիռակոծել է Կիևը |tert.am|

tert.am: Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա առավոտյան հարձակման հետևանքով հրթիռը խոցել է ինը հարկանի շենքը, կան տուժածներ: Այս մասին հայտնում են երկրի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, գրում է korrespondent.net-ը։

Նշվում է, որ բարձրահարկ շենքում բռնկված հրդեհի մասին հաղորդագրությունը ստացվել է ժամը 06:29-ին։ Ուկրաինական կողմի պնդմամբ՝ հակառակորդի՝ ռուսական զորքի հրթիռակոծության հետևանքով հրդեհ է բռնկվել 9 հարկանի բնակելի շենքում՝ 7-րդ, 8-րդ և 9-րդ հարկերի մասնակի ավերածություններով։ Հրդեհը ընդգրկել է 300 քմ ընդհանուր տարածք։ 

Միջոցներ են ձեռնարկվում հրդեհը մարելու և մարդկանց փրկելու ուղղությամբ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել