Թուրքիայի ավիացիոն իշխանությունները FlyOne Armenia ընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դեպի Լիբանանի Հանրապետություն չվերթերի իրականացման (overflight) հնարավորություն։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Ստեղծված իրավիճակի արդյունքում ընկերությունը ստիպված է մինչև հուլիսի 21-ը չեղարկել Երևան - Բեյրութ - Երևան երթուղով չվերթերը: Նշենք, որ Երևան - Ստամբուլ - Երևան, Երևան - Փարիզ - Երևան և Երևան - Լիոն - Երևան երթուղով չվերթերը իրականացվում են համաձայն չվացուցակի։
Դեպի Բեյրութ չվերթերի վերսկսման վերաբերյալ կտրվի համապատասխան տեղեկություն։
«Ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարությունների հետ կապված։
Ավիաընկերությունն ուղևորներին առաջարկում է հետևյալ այլընտրանքները:
Եթե տոմսը գնվել է տուրիստական գործակալությունից, ավիաընկերությունը խնդրում է կապ հաստատել գործակալության հետ՝ ընտրելու ներկայացված այլընտրանքերից մեկը»,- նշված է հաղորդագրության մեջ։
comment.count (0)