ԱՄՆ Գերագույն դատարանը վերանայել է 1973 թվականին կայացված «Ռոուն ընդդեմ Ուեյդի» որոշումը, որը երաշխավորում էր հղիության արհեստական ընդհատման իրավունքը երկրի բոլոր քաղաքացիների համար: ԱՄՆ գերագույն դատարանի նոր որոշմամբ 22 նահանգում հղիության ընդհատումը կարող է անօրինական դառնալ։ Այս մասին գրում է Politico-ն։
Դատարանի հրապարակած փաստաթղթի մեջ նշվում է, որ այժմ նահանգների իշխանությունները կարող են կարգավորել հղիության արհեստական ընդհատման մասին օրենքները։
Bloomberg-ը հայտնել է, որ Միսսուրիի գլխավոր դատախազը Գերագույն դատարանի որոշումից անմիջապես հետո ստորագրել է հղիության արհեստական ընդհատման արգելքը։
Այն, որ ԱՄՆ Գերագույն դատարանը պատրաստվում էր վերանայել հղիության արհեստական ընդհատման երաշխավորված իրավունքը, ավելի վաղ հայտնել էր Politico-ն։ Դրանից հետո երկրի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որը պաշտպանում է հղիության ընդհատման իրավունքը, հանձնարարել է իր վարչակազմին համապատասխան պատասխան պատրաստել։
Լուսանկարը՝ The Associated Press
comment.count (0)