ԱՄՆ ռազմածովային ուժերի հետախուզական ինքնաթիռը թռել է Թայվանի նեղուցի վրայով. Չինաստանը բողոք է ներկայացրել |news.am|
11:02 - 25 հունիսի, 2022

ԱՄՆ ռազմածովային ուժերի հետախուզական ինքնաթիռը թռել է Թայվանի նեղուցի վրայով. Չինաստանը բողոք է ներկայացրել |news.am|

news.am: Ուրբաթ օրը ԱՄՆ ռազմածովային ուժերի P-8A Poseidon հետախուզական ինքնաթիռը թռել է Թայվանի նեղուցի վրայով՝ ցույց տալով «ԱՄՆ-ի հանձնառությունը ազատ և բաց Հնդկ-Խաղաղօվկիանոսյան գոտու հանդեպ», դա տեղի է ունեցել մի քանի օր անց այն բանից հետո, երբ տասնյակ չինական ռազմական ինքնաթիռներ մտել են Թայվանի ՀՕՊ-ի ինքնահռչակ նույնականացման գոտի, ասվում է ԱՄՆ Հնդխաղաղօվկիանոսյան հրամանատարության հայտարարության մեջ։

«Հունիսի 24-ին ԱՄՆ ռազմածովային ուժերի P-8A Poseidon ինքնաթիռը հատել է Թայվանի նեղուցը միջազգային օդային տարածքում։ Միացյալ Նահանգները կշարունակի թռչել, նավարկել և գործել այնտեղ, որտեղ թույլ է տալիս միջազգային իրավունքը, այդ թվում՝ Թայվանի նեղուցում»,- ասված է հաղորդագրությունում։

Չինաստանի բանակը բողոք է հայտնել ԱՄՆ-ին՝ կապված ամերիկյան P-8A Poseidon ռազմական ինքնաթիռի թռիչքի հետ:

«Թայվանի նեղուցի վրայով ԱՄՆ ռազմական P-8A Poseidon ինքնաթիռի թռիչքը վնասում է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը»,- շաբաթ օրը հայտարարել է Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի (PLA) Արևելյան գոտու մարտական հրամանատարության ներկայացուցիչ Շի Ին։

Նա հավելել է, որ PLA-ի ռազմական գործողությունների Արևելյան թատրոնի հրամանատարությունը մշտապես գտնվում է բարձր զգոնության մեջ և վճռականորեն կպաշտպանի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել