ՀՀ ՍԴ և ՄԻԵԴ նախագահները կարևորել են գործընկերության զարգացումը Եվրոպայի բարձր դատարանների միասնական ցանցի շրջանակում
17:09 - 24 հունիսի, 2022

ՀՀ ՍԴ և ՄԻԵԴ նախագահները կարևորել են գործընկերության զարգացումը Եվրոպայի բարձր դատարանների միասնական ցանցի շրջանակում

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի ստրասբուրգյան աշխատանքային այցի ծրագիրն ավարտվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ռոբերտ Սպանոյի հետ հանդիպմամբ։
 
Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար՝ Արման Դիլանյանը կարևորել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դերը հիմնարար իրավունքների պաշտպանության գործում՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի հանձնառությունը ամրապնդելու համագործակցությունը ՄԻԵԴ-ի հետ։
 
Ռոբերտ Սպանոն շնորհակալություն է հայտնել Արման Դիլանյանին ստրասբուրգյան իր այցի շրջանակներում ՄԻԵԴ այցելելու համար և ՄԻԵԴ դատական տարվա բացման հանդիսավոր նիստին մասնակցելու համար։
 
ՄԻԵԴ նախագահը կարևորել է նման հանդիպումներն ու շփումները և ներկայացրել է անդամ պետությունների ազգային դատարանների հետ ՄԻԵԴ երկխոսության զարգացման և համագործակցության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
 
Կողմերը երկուստեք կարևորել են գործընկերության զարգացումը Եվրոպայի բարձր դատարանների միասնական ցանցի շրջանակներում, որը տեղեկատվության փոխանակման կարևոր հարթակ է, ու որում ներկայումս ընդգրկված են 34 անդամ պետությունների ավելի քան 70-ից բարձր դատարաններ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել