Աֆղանստանում կրկին երկրաշարժ է գրանցվել

 |factor.am|
16:21 - 24 հունիսի, 2022

Աֆղանստանում կրկին երկրաշարժ է գրանցվել |factor.am|

factor.am: Աֆղանստանի արևելքում հերթական ստորգետնյա ցնցումների հետևանքով 5 մարդ է զոհվել, ավելի քան 10 մարդ՝ վիրավորվել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Աֆղանստանի Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Շարաֆաթ Զամանը։

4,3 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է Աֆղանստան-Պակիստան սահմանի մոտ։ Ըստ ԱՄՆ երկրաբանական ծառայության (USGS) տվյալների՝ երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել