ՍԴ նախագահը Դունյա Միյատովիչի հետ զրույցում շեշտել է հայ ռազմագերիների հայրենադարձման հարցի հրատապությունը
15:03 - 24 հունիսի, 2022

ՍԴ նախագահը Դունյա Միյատովիչի հետ զրույցում շեշտել է հայ ռազմագերիների հայրենադարձման հարցի հրատապությունը

2022 թվականի հունիսի 23-ին աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող
Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի՝ Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ։
 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Արման Դիլանյանն
առանձնահատուկ կարևորել է Եվրոպայի խորհրդի՝ Մարդու իրավունքների
հանձնակատարի դերը եվրոպական տարածաշրջանում հասարակության տարբեր խմբերի իրավունքների պաշտպանության գործում:
 
Դունյա Միյատովիչը, շնորհակալություն հայտնելով Սահմանադրական դատարանի
պատվիրակությանը Ստրասբուրգ աշխատանքային այց կատարելու համար, նշել է, որ մշտապես հետևում է Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ոլորտներում տեղի ունեցող զարգացումներին և ողջունել է մեր երկրում իրականացվող ժողովրդավարական, այդ թվում՝ դատաիրավական բարեփոխումները:
 
Անդրադառնալով Արցախում հետպատերազմյան իրավիճակին՝ Սահմանադրական դատարանի նախագահը շեշտել է հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման հարցի հրատապությունն ու արժևորել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի դերակատարումն այս հարցում։
 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Սահմանադրական դատարանի և ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի միջև հետագա համագործակցության ակտիվացման շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել