ԱՄՆ-ն ևս 450 մլն դոլար է հատկացնում Ուկրաինային |armenpress.am|
11:55 - 24 հունիսի, 2022

ԱՄՆ-ն ևս 450 մլն դոլար է հատկացնում Ուկրաինային |armenpress.am|

armenpress.am: Ամերիկյան վարչակազմը հունիսի 23-ին հայտարարել է Ուկրաինային 450 մլն դոլարի չափով լրացուցիչ օգնություն հատկացնելու մասին, Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

«ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինայի համար անվտանգության ոլորտում 450 մլն դոլարի չափով լրացուցիչ օգնություն հատկացնելու մասին: Այդ փաթեթի մեջ մտնում են HIMARS համակարգեր և զինամթերք: 2022 թվականի փետրվարից ի վեր Ուկրաինային ցուցաբերած օգնության ընդհանուր գումարը կազմել է 6,1 միլիարդ դոլար»,-ասել է Կիրբին: Նա հավելել է, որ ամերիկյան ներկայիս վարչակազմի իշխանության գալուց ի վեր Ուկրաինային հատկացվել 6,8 մլրդ դոլարի օգնություն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել