ԿԺԴՀ-ի առաջնորդը հրաման է տվել ամրապնդելու երկրի պաշտպանունակությունը |armenpress.am|
10:14 - 24 հունիսի, 2022

ԿԺԴՀ-ի առաջնորդը հրաման է տվել ամրապնդելու երկրի պաշտպանունակությունը |armenpress.am|

armenpress.am: ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը հրաման է տվել ուժեղացնելու երկրի պաշտպանունակությունը՝ թշնամական ուժերի դիմակայության համար: Հունիսի 24-ին այդ մասին հաղորդել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)։

«Հանրապետության առաջնորդը ընդգծել է առավելագույն ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը՝ ճնշելու ցանկացած թշնամական ուժի»,- ասվում է զեկույցում։

Նշվում է, որ ԿԺԴՀ-ն նաև որոշում է ընդունել լրացնելու իր բանակի առաջավոր ստորաբաժանումների օպերատիվ պարտականությունները «ռազմական գործողությունների կարևոր պլանով»: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել