Ֆրանսիան հայտարարել է իր դիվանագետին Մոսկվայից վտարելու մասին 

 |factor.am|
18:21 - 23 հունիսի, 2022

Ֆրանսիան հայտարարել է իր դիվանագետին Մոսկվայից վտարելու մասին |factor.am|

factor.am: Մոսկվան ծանուցել է Փարիզին, որ Ֆրանսիայի դեսպանատան անանուն աշխատակիցը պետք է լքի երկիրը։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությանը։

Գործակալությունը նշում է, որ խոսքը դեսպանատան մշակութային կցորդի մասին է, սակայն չի հստակեցնում, թե կոնկրետ ով է արտաքսվող դիվանագետը։ Ֆրանսիայի դիվանագիտական առաքելությունն ունի մշակութային կցորդներ կինոյի, գրքի, վիզուալ մշակույթի և այլն բնագավառում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել