factor.am: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունները լավ են անցել, մտքեր են փոխանակվել Թեհրանի և Մոսկվայի միջև նոր համաձայնագրի շուրջ, փոսխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք շատ լավ բանակցություններ ունեցանք պարոն Լավրովի հետ, քննարկեցինք երկկողմ օրակարգի, տարածաշրջանային, ինչպես նաև միջազգային օրակարգի տարբեր հարցեր»,- ասել է Աբդոլլահիանը։
Նա հավելել է, որ բանակցություններում մեծ նշանակություն է տրվել համապարփակ երկարաժամկետ և ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի հարցին։
comment.count (0)