Կանխիկ և անկանխիկ վճարումների դեպքում ապրանքների գինը տնտեսվարողների կողմից պետք է նույնը լինի. ԿԲ նախագահ |1lurer.am|
13:43 - 23 հունիսի, 2022

Կանխիկ և անկանխիկ վճարումների դեպքում ապրանքների գինը տնտեսվարողների կողմից պետք է նույնը լինի. ԿԲ նախագահ |1lurer.am|

1lurer.am: Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում կանխիկի շրջանառության կրճատման փաթեթը:

Վարչապետն այն համարում է կարևորագույն բարեփոխումներից մեկը:

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն էլ թեմայի վերաբերյալ մի քանի շեշտադրում արեց՝ գործընթացն ավելի պարզ ներկայացնելու համար:

«Անկանխիկ գործառնությունների մասին օրենքը ենթադրում է 300 հազար դրամը գերազանցող ձեռքբերումների պարագայում անկանխիկ վճարումների կիրարկում, ինչպես նաև որոշակի ծառայությունների մասով անկանխիկ վճարումների իրականացում:

Կառավարության հետ համատեղ համաձայնության արդյունքում վճարային տերմինալներով վճարվող գումարները ևս, եթե դրանք միանգամից փոխանցվում են ընկերության հաշվին, այս պահի դրությամբ համարում ենք անկանխիկ գործառնություն»,- ասաց Գալստյանը:

Ինչ վերաբերում է վճարային տերմինալներին և մասնավորապես ՀԴՄ-ների վրա դրանց ֆունկցիոնալության ավելացմանը, Գալստյանը նշեց, որ այս պահին հարցը լուծված է:

«Բանկերն այս փուլում լիցենզիաների ձեռքբերման և ՀԴՄ-ներն ակտիվացնելու ծախսը վերցնում են իրենց վրա: Բանկերի հետ եկել ենք համաձայնության, որ տնտեսվարողների բեռը հնարավորինս մինիմալ լինի: Հիմա մենք ունենք մոտավորապես 50 հազար ՀԴՄ-ներ, որոնք պոստ տերմինալի ակտիվացման ֆունկցիա պետք է անեն, ու դա մենք հնարավորինս արագ տեմպերով կիրականացնենք:

Գերխնդիրն այն է, որ ամեն բնակավայրում լինի գոնե մեկ խանութ կամ տերմինալ, որը հնարավորություն կտա վճարել մարդուն անկանխիկ, որ օգտվի քեշբեքի մեխանիզմից»,- ասաց Գալստյանը:

Նա շեշտեց, որ կանխիկ կամ անկանխիկ վճարումների դեպքում ապրանքների գինը տնտեսվարողների կողմից պետք է նույնը լինի:

«Տնտեսվարողը չի կարող դիսկրիմինացնել մարդուն, եթե նա վճարում է կանխիկ, առավել ևս անկանխիկ եղանակով»,- ասաց նա:

Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել